Լրահոս
Քաղաքական
21:58
05.11.25
210

Իսկական ձեռնաշղթաներ ունի ՔԿ նախագահը, իսկ խաղալիքների համար կալանավորվում են. բանտարկելու մոլուցք

Քննչական կոմիտեի նախագահին «կալանավորման անթիվ-անհամար ապօրինի միջնորդությունների մասին» հիշեցնելու համար այսօր Ազգային ժողովում ձեռնաշղթաներով է դիմավորել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորի այդ ակցիայից առաջ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հպարտանում էր, որ Հայաստանում կալանքների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Լրագրողների հետ նույնպես զրուցել է Արթուր Պողոսյանը և պնդել, թե չգիտի ինչու են համընկնում քննչականի գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող հրահանգները: