Լրահոս
Հայաստան
16:24
09.02.22
334

Իշխանությունն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի օրինագիծը․ Ծափահարություններ՝ Ա․Վարդանյանի պատվին

Img default alt hy

Ազգային ժողովը միաձայն` 84 կողմ ձայնով ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է դրոշի կիրառման շրջանակն ընդլայնել:

Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրինագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականութուն, ինչպես նաև կանոնակարգել Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը։

Առաջարկվում է այս կանոնները խախտելու դեպքում վարչական տուգանք սահմանել:

Հատկանշական է, որ նախագծի քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա ծափահարեցին ընդդիմադիր պատգամավորին։