Լրահոս
Հայաստան
20:05
21.02.22
379

Իշխան Սաղաթելյանը ավստրալացի գործընկերների հետ հեռավար հանդիպմանը բարձրացրել է Ցեղասպանության ճանաչման հարցը

Img default alt hy

Այսօր հեռավար ձեւաչափով հանդիպել եմ ավստրալացի գործընկերների` Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:

Այս մասին տեղեկացրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը :

Երախտագիտությունս եմ հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար՝ նշելով, որ պատրաստակամ եմ ներդնել հավելյալ ջանքեր՝ զարգացնելու եղած կապերը՝ նոր որակ հաղորդելով դրանց:

Նշելով, որ Հայաստանը վերջին երկու տարիներին մեծ փորձությունների միջով է անցել, դրական եմ գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ՝ այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նոր ցեղասպանությունների կանխման համար։ Դաշնակցությունը մեծ վերապահումով է մոտենում այդ հարցին, քանի որ մենք դեմ ենք նախապայմաններով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, իսկ Թուրքիայի կողմից միշտ եղել են նախապայմաններ: Դրա վկայությունն է նաեւ Շուշիի հռչակագրի ընդունումը իրենց խորհրդարանների կողմից։Ըդգծել եմ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Ավստրալացի պատգամավորների դիտարկմամբ՝ հայ-ավստրալական բարեկամությունը երկար պատմություն ունի, իսկ երկու երկրներն էլ՝ շատ ընդհանրություններ: Նշեցին, որ եղել են Հայաստանում եւ հետաքրքրված են Արցախով եւ Հայաստանով: Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը՝ կանխելու համար նման գործողությունների իրականացումը:

Քնարկել ենք հայ-ավստալական կապերի զարգացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- տեղեկացրել է խորհրդարանի փոխխոսնակը: