Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
07.04.23
163

Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իրավիճակը Արցախում և Հայաստանում

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իրավիճակը Արցախում և Հայաստանում։ Նա Ֆեյսբուքում գրել է․

«Այսօր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի կազմակերպությամբ Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում  հանդիպում եմ ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ, ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին:

Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը` ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին այս նույն կենտրոնում տեղի է ունենալու բաց համայնքային հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»: