Լրահոս
Իրավական
18:14
16.04.21
58

Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը. ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցողը բացահայտ ճնշման գործընթաց է. Արա Զոհրաբյան

Img default alt hy

Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է նշեմ, որ տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Գործադիր իշխանությունը (վարչապետի դեմքով) և օրենսդիր իշխանությունը (իշխող ուժի պատգամավորների դեմքով) թիրախավորել են դատական իշխանությանը:

Ըստ հրապարակումների՝ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ … Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։»