Լրահոս
Հասարակական
11:55
04.11.25
153

Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW X6»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ.-ն, 27-ամյա Հայկազ Տ.-ն, 36-ամյա Էդգար Պ.-ն և 24-ամյա Լևոն Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «BMW X6»-ը բախվել է ծառին: