Լրահոս
Քաղաքական
22:28
22.08.22
105

«Իրենք Նիկոլից Նիկոլ են»․Դիմադրության շարժումը պառակտելու փորձեր եղել են

 

Սեպտեմբերի 2-ի՝ համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ՝ «Դիմադրության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը այսօր երեք հեռուստաընկերության է հարցազրույց տվել ու վստահեցրել՝ փրկիչներ չկան, ձիու վրա նստած հերոսներ նույնպես, բայց երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին «Դիմադրության շարժումը» խոստանում է առանց արկածախնդրության գնալու՝ սկսած պայքարը արդյունավետ ավարտին հասցնել: