Լրահոս
Քաղաքական
21:07
02.06.22
204

Իրավունքի ճանաչված մասնագետները շարունակում են այս անամոթներին բացատրել` իրենց արածը խայտառակ ապօրինություն է. Մելիքյան

Img default alt hy

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նախին զինդատախազ, այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պարտականություններն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանի մասնկցությամբ.

«ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ (ինչու չէ՝ նաև ՍԵՆՍԱՑԻՈՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Մայիսի 1-ից ի վեր ու հատկապես վերջին օրերին քպ-ական իշխանությունները աջ ու ձախ շաղ են տալիս 316-րդ հոդվածներ (ոստիկանի նկատմամբ բռնություն), 225-րդ հոդվածներ (զանգվածային անկարգություններ) և այլն։ Այդ հոդվածները կիրառվում են ակնհայտ ապօրինի, և այդ խայտառակ ապօրինությունների հետևանքով ունենք մի քանի քաղբանտարկյալ՝ Իգոր Խաչատուրով, Հայկ Սարգսյան, Ազատ Մուրադյան, և այլն։

Միևնույն ժամանակ, իրավունքի ճանաչված մասնագետները, իրար հերթ չտալով, շարունակում են այս անամոթներին բացատրել, որ իրենց արածը խայտառակ ապօրինություն է։

Ահա՛ ևս մեկ մասնագիտական կարծիք՝ հեղինակավոր իրավաբան-գիտնականից…»: