Լրահոս
Միջազգային
21:08
19.02.22
258

Իրավիճակը ռուս-ուկրաինական ուղղությամբ զարգանում է ամենա վատագույն սցենարով․ Արման Աբովյան

Img default alt hy

Իրավիճակը ռուս-ուկրաինական ուղղությամբ զարգանում է ամենա վատագույն սցենարով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գիշերը հայտարարում է,որ պատերազմը գրեթե անխուսափելի է

Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները որոշում են շտապ տարհանել խաղաղ բնակիչներին դեպի Ռուսաստան։ Լուգանսկը և Դոնեցկը ամբողջ գիշեր ենթարկվում են հրետանային հարվածների։

Ռուսաստանում տեղի է ունենում պահեստազորայինների մասնակի զորակոչ։
ԱՄՆ ից դեպի Արևելյան Եվրոպա շտապ տեղափոխվում են լայնածավալ ռազմական և զինվորական ռեսուրսներ։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարում է ,որ երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա «չափազանց կարևոր» հայտարարությամբ (ենթադրաբար Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչում)։

... Իսկ հիմա «вопрос на засыпку» մեր հասարակության մեջ «բուն» դրած ադրբեջանասեր բիոզանգվածի ներկայացուցիչներին և Հայաստանյան գերսուպերխաղաղասեր և գերսուպերանադեիվատ իշխանություններին ։
Կարող՞եք գուշակել,ինչով՞է պայմանավորված ադրբեջանական իշխանությունների գրեթե ամենօրյա ռազմական սադրանքները Արցախում և ինչով՞է պայմանավորված ադրբեջանցիների հայտարարությունը առ այն ,թե իբր հայկական կողմը վերջին օրերին ինտենսիվ գնդակոծում է իրենց դիրքերը։
Կարող՞է մի քիչ «զոռ տաք» ձեզ ու սկսեք սթափ մտածել...հհնն՞»-գրել է նա: