Լրահոս
Հասարակական
14:12
22.02.22
1 019

Իրավիճակը լարվել է․ համալիրի մոտ բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև

Img default alt hy

Երևանի մարզահամերգային համալիրի մոտ իրավիճակն այս պահին սրվել է։

Քիչ առաջ բախումներ են սկսվել քաղաքացիների ու տարածքում գտնվող ոստիկանության միջև։

Հիշեցնենք, որ Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովների նիստերն անցկացվում են Երևանում, դրանց մասնակցում են նաև ադրբեջանցի պատգամավորներ։

ՀՀ մի շարք քաղաքացիներ, գործիչներ բողոքում են ադրբեջանական պատվիրակության հայաստանյան այցի դեմ, ինչպես նաև դատապարտում Եվրոպայի ներկայացուցիչների ոչ համարժեք վերաբերմունքը՝ Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հայատյաց քաղաքականության նկատմամբ։

Մեր խմբագրությունը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը, որոնց մասին նոր մանրամասների սպասեք մեր առաջիկա հրապարակումներում։