Լրահոս
Միջազգային
17:00
08.01.22
145

Իրավիճակը կայունանում է․ Տոկաև

Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ երկրում իրավիճակը կայունանում է։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է: Միևնույն ժամանակ, ահաբեկչական հարձակումների օջախները մնում են: Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ սահմանադրական կարգի և օրինականության վերականգնմանը աջակցելու համար ՀԱՊԿ-ի խաղաղապահ միացյալ կոնտինգենտի գործուղման հարցում աջակցության համար։