Լրահոս
Միջազգային
16:53
13.01.22
266

Իրավիճակը կայունացել է․ Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղազախստանում իրավիճակը կայունացել է։ 

Ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբի գործողությունը։

Ստանիսլավ Զասը զրուցել է գործողության մասնակիցների հետ և հայտարարել առաքելության փուլային ավարտի մասին, որն իրականացվել է Ղազախստանի իշխանությունների խնդրանքով։ 

«Այսօր ՀԱՊԿ խաղաղապահների, Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի և իրավապահ մարմինների կոլեկտիվ համակարգված գործողությունների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ​ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։