Լրահոս
Միջազգային
22:36
21.11.22
148

Իրանը պատժում է «զինված չարագործներին». Լոնդոնում գոռում են՝ «մա՛հ Իրանի առաջնորդներին»

Հարևան Իրանում տեղի ունեցած վերջին երկու ահաբեկչություններից հետո այդ երկրի իշխանությունը խիստ անհանգստացած է հնարավոր նոր ահաբեկչություններից ու դրանք կանխելու համար հավելյալ ուժեր է ուղարկել երկրի հյուսիս-արևմուտք՝ ահաբեկչական խմբավորումների տեղաշարժը խոչընդոտելու համար:

Իրանն արտաքին ուժերին է մեղադրում իր ներքաղաքական կյանքը ապակայունացնելու փորձերի համար: Թեհրանը հակակառավարական ցույցերի հրահրման մեջ մեղադրում է նաև Լոնդոնին: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ոստիկանները ուժով են ցրել Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցը: