Լրահոս
Աշխարհ
16:15
22.11.22
79

Իրանը մտադիր Է իր ռազմածովային ուժերը հանդերձել ավելի քան 2 հազար կմ գործողության շառավղով անօդաչուներով

Img default alt hy

Իրանը պլանավորում Է իր ռազմածովային ուժերի մարտանավերը հանդերձել հարվածային տախտակամածային ուղղաթիռներով և ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով անօդաչուներով: Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք առաջին անգամ կգնենք հարվածային տախտակամածային ուղղաթիռներ, որոնք այդքան անհրաժեշտ են տարբեր գործողություններ իրականացնելիս, հատկապես՝ առևտրային նավերն ուղեկցելիս:

Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա  գործել աշխարհի ցանկացած կետում», - հայտարարել Է Իսլամական Հանրապետության ռազմածովայն ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին:

Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերն ուղեկցում են երկրի առևտրային, նավթատար և ձկնորսական նավերն ամբողջ աշխարհում: Մշտապես մարտական հերթապահության մեջ են գտնվում երեք հրամանատարությունների ջոկատները, որոնք պատասխանատու են Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում գործողությունների համար: