Լրահոս
Միջազգային
11:10
21.11.22
162

Իրանը հրթիռներով հարվածել է իրաքյան Քուրդիստանին

Իրանի զինուժը հրթիռային հարվածներ է հասցրել իրաքյան Քուրդիստանին։

Հարձակման թիրախում եղել են Էրբիլում և Սուլեյմանիայում տեղակայված քրդական կուսակցությունների շտաբները, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին։ «Շաֆաք Նյուզը» հայտնում է, որ իրանական զորքերը գնդակոծել են Բահիրկա քաղաքի փախստականների ճամբարը, կան զոհեր։