Լրահոս
Տարածաշրջան
14:45
25.03.23
118

Իրանը 300 միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխել Նախիջևանի սահման. զորավարժություն

Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Նախիջևանի սահմանին։ Իրանական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա և տանկ է տեղափոխվել սահմանամերձ գոտի։ Վերջին անգամ Իրանը Նախիջևանի սահմանին նախորդ տարվա հոկտեմբերին էր զորախաղեր արել՝ ռազմական ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով: