Լրահոս
Միջազգային
18:53
26.08.22
72

Իրանն իր ԱԹՍ-ներով զարմացնում է աշխարհին

Արդեն 3-րդ օրն է՝ Իրանում շարունակվում են 150 ԱԹՍ-ների մասնակցությամբ զորավարժությունները: Անարաք շրջանում գտնվող գաղտնի բազայում անօդաչուները կատարում են մարտավարական առաջադրանքներ՝ գերազանց խոցելով նշված թիրախները:

«Արաշ», «Հոմա 5», «Կարրար», «Օմիդ» և «Կոդս-Մոհաջեր» իրանական արտադրության դրոնները իրենց մարտական կարողություններով առաջին զորավարժությունների առաջին օրից զարմացրել են ռազմական փորձագետներին: «Ասոշիեյթիդ Փրեսը» գրում է, որ Իրանը Ռուսաստանին հարյուրավոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է ուղարկել՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների համար: