Լրահոս
Միջազգային
21:45
25.03.23
130

Իրանի զորքը՝ Նախիջևանի մոտ. Էրդողանի գլուխը խառն է, Իսրայելը սեղմում է օղակը

«Իրանը տարածաշրջանում կայունության խարիսխ է»: Այսօր այսպիսի հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարությունը՝ պատասխանելով  Իրանի հասցեին Իսրայելից ու Մեծ Բրիտանիայից հնչող մեղադրանքներին: 4 օր առաջ  Իսրայելի արտգործնախարարի՝ Լոնդոն կատարած այցի առթիվ նրա բրիտանացի գործընկերն էր հայտարարել, թե Մեծ Բրիտանիան և Իսրայելը համատեղ դիմակայում են Իրանի քայքայիչ և ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում: 

Փորձագետների համոզմամբ՝ Թեհրանում կասկած չունեն՝ Իսրայելը հակաիրանական քայլեր կարող է անել Ադրբեջանի միջոցով: Հավանաբար սա է պատճառը, որ Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Նախիջևանի սահմանին։