Լրահոս
Միջազգային
14:41
07.04.25
172

Իրանի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր բախման ֆոնին

 

Իրանի հոգևոր առաջնորդը կարգադրել է զինված ուժերը բերել բարձր պատրաստվածության՝ Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական բախման համար: Այդ մասին գրում է Ռոյթերզը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի, որի անունը չի նշում: Ըստ Ռոյթերզի զրուցակցի՝ Թեհրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Թուրքիա և Բահրեյն, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում ցանկացած աջակցություն Վաշինգտոնին, այդ թվում՝ օդային տարածքի տրամադրումը, Թեհրանը կհամարի թշնամական քայլ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ-Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը «ամբողջ ուժով կպատասխանի սպառնալիքներին»: