Լրահոս
Տարածաշրջան
16:50
01.11.25
147

Իրանի Քաշան քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում

Img default alt hy

Իրանի Քաշան քաղաքը Քաղաքների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ին,  պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այս հայտարարությունը արել է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆարտուսին:  

Քաշանը միանում է այնպիսի քաղաքների շարքին, ինչպիսիք են Հռոմը, Փարիզը և Բարսելոնան, որոնք հայտնի են իրենց կայուն ճարտարապետությամբ և հարուստ քաղաքակրթական ժառանգությամբ։