Լրահոս
Հայաստան
16:31
08.01.22
366

Իրանի քաղաքացու բեռնատարը կողաշրջվել է Կապան-Տաթև ճանապարհին

Img default alt hy

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 11:16-ին ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ՝ ասելով, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն: