Լրահոս
Տարածաշրջան
18:30
26.04.23
222

Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել

Img default alt hy

Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական, Փորձագետների խորհրդի անդամ (Իրանի հատուկ պետական ​​մարմին, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին) Աբաս Ալի Սուլեյմանիին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Washington Post պարբերականից:

Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։

Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մեկ այլ մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ անձնական վեճի պատճառով: Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է:

Սուլեյմանին մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը Սպահանի նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի նահանգում: