Լրահոս
Հասարակական
17:44
20.04.22
296

Իրական կռված տղերքը ազգի արժանապատվությունն են. Արթուր Մուսայելյանն աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին

Img default alt hy

Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության առանձին բրիգադի հրամանատարի համագործակցության գծով օգնական Արթուր Մուսայելյանն աջակցում է ի պաշտպանություն Արցախի հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին:

«Տղերքն ինձ համար ուրիշ են, թանկ են, իրական կռված տղաներն ազգի արժանապատվությունը, պարծանքն են: Իրենց խոսքն առնվազն պիտի լսելի լինի։

Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն ազգանվեր քայլ են անում՝ երիտասարդներին համախմբելու կարևոր նպատակով։ Երիտասարդությունը պիտի գիտակցի իր ուժը. վերածնունդ հնարավոր է միայն երիտասարդների էներգիայի, գաղափարների շնորհիվ»։ 

Արթուր Մուսայելյանը հույս հայտնեց, որ Ազատության հրապարակ կգան պետականության ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիները։

«Անցել եմ 4 պատերազմի միջով, շրջափակման մեջ եմ եղել, դուրս եմ եկել, բայց երկրի շրջափակումը ազգին անելանելի վիճակի է հասցրել։ Խելամիտ որոշումների կարիք կա, կամային մարդիկ պիտի վճռական որոշումներով երկիրը դուրս բերեն շրջափակումից,

Ազատության հրապարակում բոլոր շարժումները նույն նպատակին պիտի ծառայեն»։

Արթուր Մուսայելյանը նաև հորդորեց հաջորդ իշխանություններին անպայման լսելի դարձնել պատերազմի բովով անցած երիտասարդների ձայնը։