Լրահոս
Միջազգային
16:23
08.01.22
149

Ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ փրկվել է հրդեհից

«РБК»-ն գրում է, որ չինական Հանչժոու օդանավակայանում հրդեհվել է ռուսական Aviastar-TU ավիաընկերության Տու-204 ինքնաթիռը։

Ինչպես նշում է թերթը, ինքնաթիռը Նովոսիբիրսկից ժամանել է նախօրեին։ 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խցիկում, այդ պահին ինքնաթիռում եղել է մոտ 20 տոննա բեռ և 26 տոննա վառելիք։

Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են անձնակազմի ութ անդամներին։