Լրահոս
Աշխարհ
19:45
09.04.23
228

Ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը առնվազն մեկ մարդու կյանք է խլել

Img default alt hy

Առնվազն մեկ մարդ է զոհվել և մեկը վիրավորվել Սիրիայի կենտրոնական Համա նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի (IED) պայթյունի հետևանքով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Sham ռադիոկայանը։

Նրա խոսքով, և՛ մահացածը, և՛ վիրավորները խաղաղ բնակիչներ են։ Ռադիոկայանը նշում է, որ IED-ը տեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նահանգի հարավարևելյան շրջանում։

Շաբաթ օրը SANA գործակալությունը հաղորդել է, որ վեց խաղաղ բնակիչ է զոհվել ականի պայթյունի հետևանքով, որը ԻՊ գրոհայինները թողել են հարևան Հոմս նահանգի ճանապարհի եզրին: Մեքենան, որով շարժվում էին գետնասունկ հավաքողները, ականից պայթեցվել է անապատային տարածքում՝ Էս Սուխնա օազիսից ոչ հեռու։