Լրահոս
Աշխարհ
16:50
28.05.22
216

Ինդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորի

Img default alt hy

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Նշվում է 17 ուղևորի հաջողվել է փրկել, այժմ ընթանում են մյուս 26-ի որոնողական աշխատանքները:

Նախնական տեղեկություններով՝ նավը խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով: