Լրահոս
Միջազգային
11:55
09.02.22
126

Ինչպես կանխել հաջորդ համավարակը․ Բիլ Գեյթսը գիրք է գրել

Img default alt hy

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը գիրք է գրել այն մասին, թե ինչպես կանխել հաջորդ պանդեմիան։ Գիրքը լույս կտեսնի 2022 թվականի մայիսին։

«Գրքում ես ներկայացնում եմ կոնկրետ քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոչ միայն հետագա պանդեմիաները դադարեցնելու, այլև այդ ընթացքում ամբողջ աշխարհում առողջապահական համակարգը բարելավելու համար։ Մենք պետք է դասեր քաղենք այս պանդեմիայից, եւ նորարարությունները մեզ կօգնեն՝ կյանքեր փրկելու համար»,- իր բլոգում գրել է հանրահայտ գործիչը" Նա նաև խոստացել է պատմել հանրային առողջապահության առաջնորդների հետ «իր մշտական զրույցների» մասին։

Ավելի վաղ Գեյթսը հայտարարել էր, որ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի օմիկրոն շտամի ալիքից հետո, եւ կորոնավիրուսը կբուժվի որպես սեզոնային գրիպ։