Լրահոս
Հասարակական
13:12
19.04.22
1 415

Ինչպես են ուղեկցել Փաշինյանին Մոսկվայում. «Известия»-ն տեսանյութ է հրապարակել

Img default alt hy

Ռուսական «Известия» թերթը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպիսի մեծ ավտոշարասյուն է ուղեկցում ՌԴ մեկնած Հայաստանի վարչապետին։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Պուտինի հետ բանակցությունների օրակարգում է երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։

Քննարկման թեմաներից մեկը լինելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի  հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացումը։