Լրահոս
Հայաստան
19:13
22.02.22
511

Ինչպես են ադրբեջանցիները տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ մտնում Մարիոթ․ տեսանյութ

Img default alt hy

Այսօր երեկոյան «Մարիոթ» հյուրանոցի դիմաց «Oragir.news»-ի տեսախցիկը ֆիքսել է Ադրբեջանի պատվիրակությանը, որը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ երկրների կազմում գտնվում է Հայաստանում։ 

Նրանք մոտ 10 թիկնապահների ուղեկցությամբ մտել են «Մարիոթ», ոստիկաններն այդ ընթացքում հսկում էին տարածքը, որ օձին իր թևով, հավքն էլ իր պորտով այդ տարածքով չանցներ։ 

Ոստիկանները կանգնեցրել են տարածքով անցնել ցանկացող քաղաքացիներին, նույնիսկ լրագրողներին՝ ասելով, որ պետք է 10 րոպե սպասեն, մինչև ադրբեջանցիները կմտնեն իրենց համարները։