Լրահոս
Իրավական
22:42
26.05.25
1 837

Ինչպես է կատարվել Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի գողությունը (Տեսանյութ)

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ ովքեր են Քննչական կոմիտեից կատարել 590 հազար դոլարի գողությունը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոմիտեից հայտնել են, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։

Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2 անգամ է մտել Քննչական կոմիտեի շենք։

«Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, արդեն շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,– ասել է Կոմիտեի ՀԿԳ քննիչ Արման Խաչատրյանը։

Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, տարբեր մարզեր այցելել, ապա գնացել իրենց տուն։ Նա նաեւ գումարը բաժանել է մի քանի մասերի, սակայն, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել գումարը։

Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։