Լրահոս
Հայաստան
12:53
22.02.22
363

Ինչպե՞ս է քվեարկել Ուկրաինային վերաբերող բանաձևին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը

Img default alt hy

Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ձեռնպահ է եղել ՌԴ և Ուկրաինայի մասով բանաձևին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարիա Կարապետյանը։ Իշխանական պատգամավորը տեղեկացրել է, որ ինչպես բյուրոյի երեկվա քննարկման մի մասը և ընդունված հայտարարության նախագիծը, այնպես էլ՝ Քաղաքական կոմիտեի օրակարգի հարցերից մեկը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ իրավիճակին։

«Իմ հույսն է, որ խաղաղությունը կպահպանվի, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ռուսաստանի ժողովրդին տեսաուղերձով դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին։ Կրեմլի ղեկավարի այդ որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել միջազգային հանրության որոշ՝՝ հատկապես արևմտյան շրջանակների շրջանում։