Լրահոս
Մամուլի տեսություն
09:15
04.11.25
634

Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը. «Փաստ»

Img default alt hy

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում կիրակի օրը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը:

Հետաքրքիր է, սակայն, որ համագումարը փաստացի ոչ հրապարակային ֆորմատով է անցել և չի լուսաբանվել: Այդուամենայնիվ, մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ կուսակցությունը անվանվելու է «Հայամետ»:

Լուսանկարներից նաև ակնհայտ է դառնում, որ համագումարը բավական մարդաշատ է եղել: Ակնհայտ է, որ մի նորաստեղծ կուսակցության համագումարին ավելի շատ մարդ է մասնակցել, քան Նիկոլ Փաշինյանի կեղծ «պատարագներին», չնայած որ վերջինիս դեպքում մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվում՝ մարդաքանակ ապահովելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: