Լրահոս
Հասարակական
15:00
19.02.22
189

Ինչու՞ է Հադրութի քաղաքապետը բնակվում Երևանում

Img default alt hy

«Հրապարակ օրաթերթ»-ին պատմել են, որ Հադրութի արդեն նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը տևական ժամանակ է բնակվում է Երևանում: 

«Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակչությունը բառի ամենաուղիղ իմաստով հայտնվել է բախտի քմահաճույքին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Հադրութից Երևան ժամանած բնակիչները միանվագ 300.000 դրամից զատ պետության կողմից ոչինչ չեն ստացել:

Իսկ ահա վերջին օգնությունը, որ եղել է նրանց, «Կարմիր խաչի» կողմից ընդամենը 15.000 դրամից է տեսքով է եղել, այն էլ միայն անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Մենք փորձեցինք կապ հաստատել Վահան Սավադյանի հետ՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ երեկ էլ արցախցիներն իրականացնում էին բողոքի ակցիա, սակայն, ինչպես տեսնում ենք «սայլը տեղից չի շարժվում»: