Լրահոս
Քաղաքական
13:30
15.10.24
297

Ինչո՞ւ պարեկը տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ․ պատգամավորը՝ ՆԳ նախարարին

Img default alt hy

Ազգային Ժողովում կառավորթւոյան հետ հարցուպատասխանին հաջորդած կառավարության նիստում թեման քննարկելու ժամանակ հետևյալ եզրահանգումն ենք անում, որ հանցագործությունները աճել են, որովհետև օրենսդրությունն է փոխվել, նոր քրդատ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այնուհետև նա հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․

«Մենք 2-3 տարի է լսում ենք, որ տելեգրամ ալիքներով, նաև փոխանցման մեխանիզմներով, նաև թմրանյութը տեղադրողի և վերցնողի միջև ֆիզիկական կապի բացակայության պատճառով հանցավորության սխեմաները դժվար է բացահայտել։ Այս 2-3 տարիներին մենք չենք տեսնում արմատական, ռադիկալ փոփոխություններ և քայլեր այդ ամեն ինչի դեմ պայքարելու համար։ Մենք ունենք թղթի վրա ռազմավարություն, բայց մենք չունենք արմատական քայլեր ու փոփոխություններ։ Ինչո՞ւ է պատկերը այսպիսին։ Ի՞նչ եք պատրաստվում անել»։

Պատգամավորը անդրադարձավ նաև իր կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է իրավապահ ուժային բլոկի ներկայացուցիչներին՝ ծառայողներին, ոստիկաններին, դատախազներին, քննիչներին, որ վերջիններս տարեկան 2 անգամ պատահակնության սկզբունքով թմրանյութի թեստ հանձնեն։

«Ոստիկանության մասով եմ ուզում իմանալ, ինչպիսի՞ն է եղել ձեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Ինչո՞ւ պարեկը, որը կանգնեցնում է մեր քղաքացուն՝ տեսնելու համար, թե արդյոք ալկոհոլ օգտագործել է, թե չի օգտագործել, տարեկան գոնե 1 անգամ չպետք է հանձնի թմրանյութի թեստ, կամ այն ոստիկաններ, որոնք ծառայություն են իրականացնում դպրոցների մերձակա տարածքներում»,- հարցրեց Խամոյանը։

Վահե Ղազարյանի պատասխանը՝ Yerevan.today-ի տեսանյութում։