Լրահոս
Հասարակական
14:45
15.04.23
121

Ինչո՞ւ նորընտիր ՄԻՊ-ը չի հանդիպել Արցախի Պաշտպանին, այլ զանգել է նրան

Img default alt hy

Aysor.am-ը գրել է.

ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Արցախի ՄԻՊ-ն այս օրերին գտնվում է Երևանում, ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվեցինք, թե Անահիտ Մանասյանն ինչո՞ւ չի հանդիպել Ստեփանյանին, այլ հեռախոսազրույց է ունեցել։

«Առաջիկայում նախատեսվում է հանդիպում իրականացնել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ», - հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։