Լրահոս
Սպորտ
15:07
22.11.22
107

Ինչո՞ւ Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը խաղից առաջ

Img default alt hy

Իրանի հավաքականի ֆուտբոլիստները չեն երգել ազգային օրհներգը Անգլիայի թիմի դեմ խաղից առաջ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ BBC-ին հայտնել է, որ այդ կերպ իրանցի ֆուտբոլիստներն իրենց բողոքն են ներկայացրել երկրի կառավարության դեմ:

Արդեն մի քանի ամիս է Իրանում խաղաղ բնակիչները հակակառավարական ցույցեր են կազմակերպում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Իրանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ Ալի Դաեին:

Հիշեցնենք, որ B խմբի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Դոհայի «Խալիֆա» ստադիոնում 6-2 հաշվով հաղթել է Իրանի հավաքականին: