Լրահոս
Հասարակական
18:00
26.08.22
74

Ինչո՞ւ է ՄԻՊ-ն ուզում, որ կրոնական կազմակերպությունների անդամներին չարգելվի լինել զինվորական

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը «Հայլուրի» խնդրանքով  պարզաբանել է, թե ինչու են հիմա որոշել Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելով զինվորականների ու իրավապահների կրոնական կազմակերպությունների անդամակցելու արգելքը: 

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը դեռ 2020 թվականի փետրվարի 18-ին է հակասահմանադրական ճանաչել ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելքը: 

Հետևաբար խնդիրներ չեն առաջանա նաև այս դեպքում, երբ Զինված ուժերի և ԱԱԾ աշխատակիցները կարողանան իրենց նախընտրած կրոնական կազմակերպություններին հարել, կազմակերպություններ ստեղծել: