Լրահոս
Քաղաքական
17:50
23.08.22
130

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը չեղարկել մարդասիրական օգնությունն Արցախի ժողովրդին. Հայ դատի նամակը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նամակով դիմել է Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ արել հետաքննություն անցկացնել, պարզելու, թե ինչու է Բայդենի վարչակազմը չեղարկել մարդասիրական օգնությունն Արցախի ժողովրդին:

Այն դեպքում, երբ մարդիկ ենթարկվում են ագրեսիայի, ինչպես նաև ունեն սննդի, ջրի, վառելիքի ու անհրաժեշտ այլ ռեսուրսների պակաս:

Հանձնախումբը նաև ընդգծել է, որ Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը։