Լրահոս
Միջազգային
15:24
09.02.22
141

Ինչն է սպառնում ՀԱՊԿ անվտանգությանը․ ահազանգում է կառույցի ղեկավարը

Img default alt hy

Սահմանակից տարածքներում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվացումը սպառնալիք է ոչ միայն Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է անդրադառնում ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման գործընթացի վրա։

Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ։ 

«ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական խմբավորումներ են ավելանում, սահմանակից տարածքներում զարգացվում են ռազմական ենթակառուցվածքները, մեծանում է ռազմական ակտիվությունը։ Ըստ էության, ամբողջ տարածաշրջանը ռազմականացվում է։ Դա սպառնալիք է ոչ միայն Բելառուսի և Ռուսաստանի համար, այլև բացասաբար է անդրադառնում ամբողջ ՀԱՊԿ-ի անվտանգության ապահովման գործընթացի վրա», - ասել է պաշտոնյանը։