Լրահոս
Արցախ
16:30
23.05.23
116

Ինչ-որ մեկի կալվածքը չէ ԼՂՀ-ն. Արցախի ԱԺ-ն միաձայն դատապարտում է Փաշինյանի հայտարարությունը

Արցախի խորհրդարանը երեկ միաձայն՝ 30 կողմ ձայներով ընդունեց հայտարարության նախագիծը, որը դատապարտում էր Փաշինյանի՝ ժամեր առաջ արած հայտարարությունն այն մասին, թե  Արցախը մտնում է Ադրբեջանի այն տարածքի մեջ, որի ամբողջականությունը ինքը պատրաստ է ճանաչել: 

Արցախի օրենսդիրը նախկին նախագահներից բացի արցախահայության մեջքին կանգնելու խնդրանքով դիմում է նաև համայն հայությանը՝ պնդելով, որ Ստեփանակերտի համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։