Լրահոս
Իրավական
19:50
12.10.22
134

Իմանալով՝ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, մտել ու գողացել էր զարդեր

Img default alt hy

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց:

Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին մտել ու գողացել էր զարդեր: Սեպտեմբերի կեսերին մտել էր մոտակա մեկ այլ առանձնատուն, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով` հեռացել էր: Եվ սա էլ վերջը չէր:

Սեպտեմբերի սկզբներին Վանաձոր քաղաքում, օրը ցերեկով, իջեցրել էր կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայի ապակին և փորձել փախցնել այն, սակայն այդ պահին վրա էր հասել մեքենայատերն ու կանխել:

Երիտասարդի տանը հայտնաբերվել են գողացված զարդերը: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: