Լրահոս
Հայաստան
15:50
16.04.21
77

Իմ ներկա-բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ․ ամեն շաբաթ Սյունիք եմ գնում․ իմքայլական պատգամավոր

Սյունիքում լինում եմ մշտապես, գուցեև ամեն շաբաթ։ Ժամը ի՞նչ կապ ունի երբ եմ գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե պատգամավորը գիշերով է Սյունիքի մարզ այցելում։

Դիտարկմանը, որ Մեղրիի քաղաքապետն ասել է, թե այս ընթացքում պատգամավորը Մեղրի չի այցելել, Խաչատրյանը նշեց․ «Իմ ներկա բացակ դնողը Մեղրիի քաղաքապետը չէ»։