Լրահոս
Սպորտ
15:30
15.01.23
155

Իմ եղբայրն ինձանից լավն է բոլոր առումներով. Ումար Նուրմագոմեդով

Img default alt hy

27-ամյա ռուսաստանցի UFC-ի բռնցքամարտիկ Ումար Նուրմագոմեդովը (16-0) ասել է, որ իր եղբայրը՝ թեթև քաշային կարգում Bellator-ի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը (16-0) իրենից լավն է բոլոր առումներով։

«Ո՞վ է ավելի լավ՝ ես, թե Ուսմանը։ Միանշանակ Ուսմանը՝ բոլոր առումներով. Այս տղան լավագույնն է: Նա իմ եղբայրն է: Ինչո՞ւ նա չի կարող ավելի լավ լինել: Ես միայն ուրախ կլինեմ, եթե նա կարողանա նվաճել աշխարհի բոլոր տիտղոսները։ մա իմ եղբայրն է»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ ESPN-ին ասել է Նուրմագոմեդովը։

Ումարը UFC Fight Night 217-ում առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ռաոնի Բարսելոսին (17-4):

Ուսմանը դարձավ Bellator-ի չեմպիոն՝ հաղթելով Պատրիկի Ֆրեյրին (24-11) 2022 թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած Bellator 288-ում։