Լրահոս
Քաղաքական
13:21
05.02.25
197

Ի՞նչ մեսիջներ է տարել Փաշինյանը Թրամփի Ամերիկա

 

Ո՞րն է Փաշինյանի ամերիկյան այցի նպատակը: Պաշտոնական տեղեկությամբ՝ Կրոնական ազատության միջազգային գագաթանաժողովին ու Ազգային աղոթքի միջոցառմանը մասնակցելու նպատակով է ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից երկու շաբաթ հետո Հայաստանի վարչապետը հայտնվել Միացյալ Նահանգներում: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ կրոնական միջոցառումներն ընդամենը պատրվակ են Փաշինյանի այցի համար: Հայաստանի իշխանությունը ուզում է պարզել՝ աղմկոտ որոշումներով իր նախագահական նոր շրջանը բացած Թրամփը ինչ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված, աջակցելո՞ւ է Փաշինյանին, ի՞նչ դիրքորոշում ունի Թրամփի վարչակազմը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի, Խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ: