Լրահոս
Հասարակական
10:00
07.08.25
194

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.3°C (1976թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 15.5°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.4°C