Լրահոս
Հասարակական
10:58
29.09.20
56

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց

Img default alt hy

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր ակցիա կիրականացնի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց: Միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է՝

Սիրելի հայրենակիցներ,

 

Այսօր ժամը 14։00-ին հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն՝ միջազգային կառույցներից պահանջելու այլևս հավասարության նշան չդնել Արցախի և Ադրբեջանի միջև և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը ու Թուրքիայի ներգրավածությանը։

 

Կոչ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը և օգնել հայկական բանակի ռազմական ճակատում գրանցող հաջողություններն ամրապնդել դիվանագիտական դաշտում։

 

Հավաքի վայր՝ Արամ Մանուկյանի արձան

Հավաքի ժամ՝ 14։00