Լրահոս
Հասարակական
23:20
11.04.23
135

Հրշեջները մեկուսացրել են տնակի հրդեհը

Img default alt hy

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 11-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին: