Լրահոս
18:32
20.11.22
197

Հրշեջները մեկուսացրել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղում բռնկված հրդեհը

Img default alt hy

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 20-ին, ժամը 16։14-ին ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին։