Լրահոս
Միջազգային
22:50
25.03.23
132

Հրետակոծվող Ուկրաինայի «հուժկու հակահարձակումը» հետաձգվում է. Զելենսկին նորից զենք է խնդրում

Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարություններից հասկանում ենք, որ հետաձգվում է Կիևի խոստացած հակահարձակումը: Երկու անգամ էր այդ գործողությունը անոնս արել Զելենսկին, այն պետք է իբրև սկսվեր գարնանը, բայց բավարար զենք Ուկրաինան չունի: 

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է թեժանալ: ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, 1600-ը՝ սպանվել: ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է  ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25, ուկրաինացի ռազմագերի գնդակահարության՝ 15 դեպք: