Լրահոս
Հասարակական
16:39
05.11.25
254

Հրեշավոր ողբերգության միջով անցնող երեխաներ՝ անտարբերության մատնված. ՀՀ-ն սոցիալակա՞ն պետություն է

 

Երեքամյա Տիգրանի մահը ջրի երես է հանել մի շարք սոցիալական խնդիրներ՝ անապահով ընտանիքներում երեխաների ճակատագրերի հետ կապված: Երեխայի հոր հանցանքի բացահայտումից հետո էլ ընտանիքի մյուս երեխաները՝ երեք եղբայրներն ու քույրը, բացարձակ անտարբերության են մատնված եղել. սոցաշխատողներ, խնամակալներ չեն հայտնվել այդ տանը, որոնք հոգ կտանեին կամ կտանեին այդ տնից անչափահասներին: Երեքամյա Տիգրանի եղբայրներին ու քրոջը միայն երեկ են ՀՕՖ տարել՝ հուղարկավորությունից ժամեր անց: